ABC • Մասնագետ
Իրինա Քեշիշյան
Ռուսաց լեզվի մասնագետ
Փորձառու մանկավարժ, ով երկար տարիներ դասավանդել է Երևանի դպրոցներում և ներկայումս աշխատում է «ABC» ուսումնական կենտրոնում։
Իրինա Քեշիշյանը ծնվել է 1960 թվականին։ 1977 թվականին ավարտել է դպրոցը Երևանում և ընդունվել Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Համալսարանն ավարտելուց հետո սկսել է մանկավարժական գործունեություն ծավալել Երևանի դպրոցներում:
Աշխատանքային գործունեության ընթացքում ձեռք է բերել հարուստ մասնագիտական փորձ և զարգացրել համապատասխան հմտություններ։ Մանկավարժական գործունեության համար արժանացել է պատվոգրերի և շնորհակալագրերի, ինչպես նաև մրցույթներին և փառատոներին մասնակցելու համար՝ տարբեր մրցանակների։ Բացի այդ, պարգևատրվել է ԱՊՀ մեդալով՝ Հայաստանում ռուսաց լեզվի տարածման և հանրայնացման գործում ունեցած ավանդի համար։
Ներկայումս աշխատում է «ABC» ուսումնական կենտրոնում։